Իրավաբանները ողջունել են Բրիտանիայի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտորդների նոր նախաձեռնությունը, որը որոշումների կայացման գործընթացների բարեփոխման նպատակ է հետապնդում։ Առաջարկվում է ստեղծել 3 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվելու է խախտումների և տուգանքների վերաբերյալ ընդունված որոշումներով։
Բրիտանական լրատվամիջոցների զեկույցներում խոսվում է Արդար Առևտրի գրասենյակի մասին, որը սատարում է շարժմանը` այն համարելով իր կողմից գործերի վարման արդյունավետության բարձրացման միջոց։
Հղում անելով Լոնդոնի «Legal Week»-ին, Global Legal Post-ը նաև տեղեկացնում է նախատեսված այլ փոփոխությունների մասին, որոնցից է՝ նախքան վերջնական որոշում հայտարարելը, կողմերին թույլ տալ իրենց կարծիքը արտահայտել առաջարկվող տուգանքների վերաբերյալ, ինչպես նաև թույլատրել լրացուցիչ բանավոր լսումներ։ Զեկույցում նշվում է նաև բարեփոխումներին սատարող մի շարք հայտնի իրավաբանների անուններ։