«Սնանկության գործընթացում պարտապանի ինքնավերականգնման միջոցներից մեկն էլ հանդիսանում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որով հնարավորություն է ընձեռնվում պարտապանին սահմանված ժամանակացույցով կամ հաստատված կարգով մարելու պարտավորությունները և դուրս գալու սնանկության գործընթացից» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:
Ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է ներկայացվել անձին սնանկ ճանաչելուց հետո՝ մինչև պարտատերերի առաջին ժողովի անցկացումը՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում: Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել 30 օրով:
«Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 24 ամիսը, բացառությամբ այն դեպքի, երբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը երկարաձգվել է» – նշում է փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net