Ե՞րբ կարող է ճանապարհային ոստիկանության ծառայողը վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից

Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը կարող է վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

 

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

 

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

 

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

 

դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

 

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

 

Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել