Վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձին վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին

Որպես կանոն, ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երկրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գտնելու նախապատվության իրավունք ունեն` բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառք իրականացնելու դեպքերի:
Վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձին վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին`նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները:
Եթե բաժնային սեփականության մյուս մասանկաիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցում ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:
Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժինը վաճառելու դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել