1921թ. Բեռլինի դատարանը արդարացրեց
վկաների աչքի առաջ հայոց ցեղասպանության
կազմակերպիչներից մեկին` Թալեաթին սպանած
Սողոմոն Թեհլերյանին` ճանաչելով
արարքը աֆեկտի վիճակում կատարված
Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:
Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում` պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով:
Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին` մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:
Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net