Մարտուն Գրիգորյանը` Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ փակ քվեարկությամբ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր` 75 կողմ և 4 դեմ ձայների բաշխվածությամբ: 5 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Տեղեկացնենք, որ այսօր Աժ-ում քվեարկության էր դրվել Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը: Մարտուն Գրիգորյանին` որպես այս հանձնաժողովի նախագահ, առաջադրելու իրավունքը տրված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

.

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել