Թայվանական թագավոր Ռամի հինգերորդ Սունադխա Կումարիրատանայի կանանցից մեկը մահացել է տասնինը տարեկան հասակում` իր դստեր հետ միասին:
Կինը մահացել է, քանի որ նավակը, որի մեջ գտնվել է վերջինս երեխայի հետ, պտտվել է: Չնայած նրան, որ այդ պահին այնտեղ գտնվել են մարդիկ, ովքեր կարող էին փրկել կնոջն ու երեխային, սակայն որևէ մեկը փրկելու փորձ չի կատարել: Դրանում մեղավոր են եղել ոչ թե մարդիկ, այլ օրենքը, որը մահապատժի սպառնալիքով արգելել է դիպչել թագավորական ընտանիքին պատկանող անձանց:
Ի տարբերություն թայվանական օրենքի` մեր օրենսդրությունը, պատասխանատվություն է սահմանում անօգնական անձին օգնություն չցուցաբերելու համա:
Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net