Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընկերություններն առցանց ներկայացնելու ռազմավարությունը դրական ազդեցություն է ունեցել իրավաբանական ոլորտի վրա, որով պայմանավորվում է նաև իրավաբանական ընկերությունների կողմից կայքերի վրա ծախսվող բյուջետային միջոցների ավելացումը, հայտնում է Global Legal Post-ը:
Իրավաբանական ընկերություններում կատարված հարցումը ցույց է տալիս, որ տարեկան բյուջեի 38 տոկոսը ծախսվում է ընկերություններն առցանց ներկայացնելու ռազմավարության վրա:
Սակայն շատ իրավաբանական ընկերություններ դեռևս համոզված չեն կայքերի գործունեության արդյունավետության վրա:
Չնայած իրար հակասող վիճակագրություններին, հետազոտողները պարզել են, որ համաշխարհային իրավաբանական ոլորտը հարմարվել է կիբեռ մարքեթինգի հետ:
Հետազոտողները նաև պարզել են, որ իրավաբանական կայքերում առավել շատ դիտվում են փորձագիտական բաժինները, իրավաբանների հեղինակային հոդվածները, իսկ ամենից քիչ ուշադրություն է դարձվում իրավաբանների անձնական էջերին: Ըստ հետազոտողների` իրավաբանական ընկերությունները վերակառուցում են իրենց կայքերը յուրաքանչյուր 2-3 տարին մեկ: