Ձերբակալված կամ կալանավորված անձի պարտականությունները

Պարտականությունը պետության կողմից անձի համար սահմանված իրավաբանական անհրաժեշտություն է` նրա վարքագծի պարտադիր չափն ու տեսակը, որը սահմանված է նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց համար:
Այսպես, ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է`
1) դրսևորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու` սույն օրենքով, ներքին կանոնակարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու պայմանները.
2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի օրինական պահանջները.
3) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների և այլ անձանց նկատմամբ.
4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների, ինչպես նաև այդ վայրերում կարգուկանոնին հետևող այլ անձանց կողմից ծառայողական կամ հասարակական պարտականությունները կատարելուն.
5) չկատարել սեփական կամ այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ:
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել