Ե՞րբ գործատուն իրավունք ունի իրականացնել զանգվածային ազատումներ

Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում շատ հաճախ գործատուները հարկադրված ազատում են աշխատանքից մեծ թվով աշխատողների:
Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիս առաջ` մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայություն և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ):
Եթե զանգվածային ազատումները պայմանավորված են գործատուի սնանկ ճանաչվելու հետ, ապա աշխատողների մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայությանը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:
Զանգվածային ազատումներ չեն համարվում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով և սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների ազատման դեպքերը, եթե դրանք կատարվել են առանց պայմանագրերում նշված ժամկետների խախտման:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել