Ծնողական իրավունքներից զրկելը չի ազատում ծնողին ալիմենտ վճարելու պարտականությունից

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Այն պարագայում, երբ ծնողները ոչ պատշաճ են կատարում իրենց պարտականությունները կամ նրանց հետ շփումը կարող է բացասական անդրադառնալ երեխայի վրա, ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքից:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքով հստակ սահմանվում են այն դեպքերը , երբ ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքից: Դրանք հետևյալներն են`երբ ծնողները.
ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.
ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն:
Պետք է նկատի ունենալ, որ ծնողական իրավունքներից զրկելը չի հանգեցնում երեխայի հանդեպ ծնողի ունեցած պարտականությունների, այդ թվում` ալիմենային, վերացման:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել