Այցելելով Հայաստանի` իր մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի կարող ենք փաստել, որ երկրաշարժ, ճգնաժամ, վիշտ տեսած քաղաքն այսօր ծաղկում է ապրում:
.
Անգամ համեմատելով մայրաքաղաք Երևանի հետ ակնհայտ է, որ Գյումրին, ի տաբերություն մայրաքաղաքի, դեռ պահել է իր ուրույն դեմքը, գյումրվա կոլորիտը, հին շինություններն ու կառույցները, որոնցով միշտ հպարտացել ու աչքի է ընկել: Անգամ մեր ռեժիսորներն են սիրում ֆիլմեր, տեսահոլովակներ նկարել երբեմնի մայրաքաղաքի հին թաղամասերում: Իսկ ցանկացած գյումրեցի, իր աչքի ընկնող պարծենկոտությամբ ու գյումրեցուն բնորոշ հպարտությամբ, անվերջ կարող է թվել ծագումով գյումրեցի հայ ազգի հանճարների անունները:
.
Գյումրին արվեստների ու արհեստների գողտրիկ քաղաք է: Արվեստի գործեր կարող եք տեսնել քաղաքի յուրաքանչյուր անկյունում` արձանների, շինությունների տեսքով: «Արվեստի գործեր» կարելի է գտնել նաև քաղաքի գետնանցումներում, ինչով ևս այն չի զիջում մայրաքաղաք Երևանին:
.
Այն, ինչ օրեր առաջ ֆիքսեց Իրավաբան.net-ի տեսախցիկը Գյումրու կետրոնում, հեռու չէ «արվեստի գործ» կոչվելուց: Ասվածը վերաբերում է քաղաքի հրապարակի, Անկախության և Սայաթ-Նովա փողոցների գետնանցումներում տիրող իրավիճակին: Արդեն մի քանի տարի է, ինչ Գյումրու բնակիչները զրկված են գետնանցուներից օգտվելու հնարավորությունից, քանի որ դրանք լի են սննդի և շինարարական թափոններով, կենցաղային աղբով, անգամ` ներարկիչներով, իսկ երեկոյան ժամերին այն վեր է ածվում հասարակական զուգարանի:
.
Դժվար է պատկերացնել, որ նախկին քաղաքապետը տեղյակ չլիներ խնդրին կամ «վրիպեր» տեսադաշտից, բայց որ իր «չիմացության» արդյունքում տուժել ու շարունակում են տուժել քաղաքացիները, դա փաստ է: Գետնանցումների հարակից փողոցն անցնելիս ստեղծվում են վտանգավոր իրադրություններ, որոնք հանգեցնում են ճանապարհային երթևեկության խախտման կամ ավտոտրանսպորտային պատահարի` վտանգելով հետիոտների ու վարորդների, ինչպես նաև ուղևորների կյանքն ու առողջությունը, այնինչ այդ գետնանցումները տեղակայված են ուսումնական հաստատություններին կից:
.Հ
Համեմատության համար Իրավաբան.net-ի տեսախցիկը նույն Գյումրիում ֆիքսել է նաև բարեկարգված գետնանցում ևս:
.
Հուսանք, որ նորընտիր քաղաքապետն անտարբերություն չի ցուցաբերի գետնանցումների խնդրին, այլև կշարունակի եկեղեցակառուցումը և կշենացնի Գյումրին` պահելով Գյումրու երբեմնի ճարտարապետական տեսքը, կվերակնգնի քանդված երկրորդական փողոցներն ու մնացած այն գետնացումները, որտեղով ռիսկ չի անի անցնել նաև թիկնապահներով զինված ամենալավատես գյումրեցին:
.
Lուսաբեր Տեր – Գևորգյան
Սոնա Հարությունյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net