Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված հետևյալ փուլերից`
ա/ վարչական վարույթի հարուցման,
բ/ վարչական վարույթի ընթացիկ,
գ/ վարչական վարույթի եզրափակիչ:
Հարուցման փուլը սկսվում է անձի կողմից համապատասխան վարչական ակտ ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահով: Եթե վարչական ակտն ընդունվելու է վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հիման վրա, ապա հարուցման փուլը սկսված է համարվում այդ մարմնի նախաձեռնության դրսևորման պահից:
Վարչական վարույթի ընթացիկ փուլում վարչական մարմինն իրականացնում է բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են վարչական ակտի ընդունման համար:
Վարչական վարույթի եզրափակիչ փուլը վարչական ակտի ընդունումն է, որով բավարարվում կամ մերժվում է դիմումը կամ բողոքը, իսկ եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա այդ վարչական մարմնի կողմից համապատասխան ակտի ընդունումն է:
Աղբյուրը` Իրավաբան.net