Ալբերտ Էյնշտեյնի վերջին խոսքերը մահացան իր հետ մեկտեղ, քանի որ մահանալու պահին իր կողքին գտնվող բուժքույրը չգիտեր գերմաներեն:
Մահացող անձի կամաարտահայտության առանձնահատուկ դրսևորումներից է հանդիսանում կտակը:
Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով: Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ կամ նրանց միջև կնքվող գործարքները, ինչպես նաև արտասահմանում գործելու համար նախատեսված փաստաթղթերը կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը և (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթը սահմանված կարգով ստորագրում է նաև թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալ փաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում:
Աղբյուր` Իրավաբան.net