Աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու մասնագետներ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Նշանի Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Խաչատուրի Իգիթյանն ազատվել են աշխատանքից: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով հոկտեմբերի 17-ից տասնութ օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննության ժամկետը:

 .

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել