Ընդունվեց զորակոչ և զորացրում կազմակերպելու որոշումը

Այսօր Կառավարությունն ընդունեց «2012 թվականի աշնանային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այդ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2012 թվականին հոկտեմբերի 5-ին թիվ 256 հրամանագրի կատարումն ապահովվելու անհրաժեշտությամբ:

«Նախագծով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության և այլընտրանքային ծառայությունների 2012 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման, անցկացման, այդ գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Նա խնդրեց մեկ օր ժամանակ Առողջապահության նախարարության և Կրթության և գիտության նախարարության կողմից մեկական խմբագրական բնույթի փոփոխություն կատարելու համար:

 .

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել