Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Տեղեկացնում են ԱԺ-ից:
.
Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
.
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում ներկայացված փոփոխությունը կատարելու դեպքում նախկին ԽՍՀՄ ՆԳ եւ պետական անվտանգության մարմինների շարքային և սպայական կազմի աշխատակիցների թվից նրանք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, կհամարվեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ և կօգտվեն օրենսդրությամբ սահմանված նույն արտոնություններից, այն է՝ կունենան ամենամսյա պատվո վճար ստանալու իրավունք:
.
Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net