Առօրյայում բազմաթիվ քննարկումների առարկա է հանդիսանում այն հարցը, թե արդյո՞ք թույլատրելի է պետական խորհրդանիշ հանդիսացող ՀՀ դրոշի տեղադրումը, օրինակ, ոչ պետական մարմինների շենքերի վրա, ոչ պաշտոնական արարողությունների ընթացքում, ավտոմեքենաներում:
Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման (մշտապես բարձրացված լինելու, տեղադրման, ամրացման և այլն) կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածով: Նույն հոդվածով նաև սահմանվում է, որ «նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա»:
Աղբյուրը` Իրավաբան.net