Արտադրության և սպառման թափոնները արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք) են, որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները:
Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ:
Թափոնների տեղադրումը թափոնների մեկուսացումն է, որը բացառում է թափոնների հետագա օգտագործումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածմանը:
Թափոնների տեղադրման սահմանաքանակները սահմանում է բնապահպանության նախարարությունը` շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների նորմատիվներին համապատասխան:
Թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net