Համաներում (Amnestia)
Պատժից ազատելու առանձին տեսակ է համաներումը (լատիներեն amnestia` մոռացություն, ներում), որի միջոցով հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
Համաներման ակտը ընդունվում է Ազգային ժողովի կողմից` որպես կանոն որևէ իրադարձության կամ տոնի առթիվ:
Համաներման ակտի առանձնահատկությունն այն է, որ տարածվում է անհատապես չորոշված անձանց վրա` ի տարբերություն ներման, որն անհատական է:
Համաներման ակտը կարող է վերաբերել և՛ հանցանք կատարած, սակայն դեռևս չդատապարտված անձանց, և՛ արդեն դատապարտվածներին:
Համաներման ակտի հիման վրա անձի ազատումը քրեական պատասխանատվությունից կամ պատժից կատարվում է անհատական իրավական ակտի հիման վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net