Ո՞ր դեպքերում է դատարանը կասեցնում քաղաքացիական գործերի վարույթը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված են երկու խումբ հիմքեր, որոնց առկայության դեպքում դատարանը կասեցնում է գործի վարույթը: Որոշ հիմքերի առկայության դեպքում գործի վարույթի կասեցումը դատարանի իրավունքն է, իսկ մյուսների առկայության դեպքում՝ պարտականությունը:

Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.
2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.
3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:

Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ.
3) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել