Քաղաքացիական կացության ակտերի գրառումների անճշտությունները պարզելու գործերի վարույթը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում (ակտերի գրքեր) գրառումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում, հրաժարվել են ուղղումներ կամ փոփոխություններ մտցնել կատարված գրառման մեջ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում գրառումների անճշտություններ պարզելու վերաբերյալ դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:

«Դիմումում պետք է նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը և երբ է մերժել կատարված գրառումն ուղղելու կամ փոփոխելու մասին դիմումը:

Եթե Դատարանի կողմից հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը, ապա դատարանի համապատասխան վճիռը հիմք է նման գրառումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար»- Իրավաբան.net-ի լրագորղի հետ զրույցի ընթացքում նշեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել