Յուրաքանչյուր պետություն ունի դրոշ, որն իր մեջ կրում է յուրօրինակ և միայն կոնկրետ պետությանը հատուկ խորհուրդ:
ԱՄՆ դրոշը, օրինակ, կազմված է աստղերից, որոնք հավասար են ԱՄՆ նահանգների քանակին: ԱՄՆ դրոշը փոփոխության է ենթարկվում ամենա անգամ, երբ որևէ նոր նահանգ է ընդգրկվում երկրի կազմում:
Հայաստանի Հանրապետության դրոշը նույնպես Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:
Աղբյուրը` Իրավաբան.net