ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասը սահմանում է (stare decisis), որ որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ:
«Մեկնաբանելով «նույնանման փաuտական հանգամանքներով գործ» հասկացությունը` ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասի … ՄԻԵԴ-ի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Վերջինիս խոսքով` յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասում… ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի, նշված չափանիշները ըստ էության կիրառելի են ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառման ժամանակ:
Աղբյուրը` Իրավաբան.net