Առևտրային արբիտրաժին նվիրված ամենամյա խաղ մրցույթում հաղթեց Երևանի պետական համալսարանի թիմը

Մարտի 18-ին և 19–ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LLM.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից համատեղ կազմակերպվող ամենամյա հինգերորդ խաղ-մրցույթը նվիրված առևտրային արբիտրաժին:

ԷյԴիԱր Փարթներս ընկերությունից հայտնում են, որ այս տարի մրցույթին մասնակցում էին տասներկու թիմեր Հայաստանի իննը տարբեր բուհերից, այդ թվում` Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանից, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, «Մարտիգ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանից և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտից:

Եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը, իսկ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Լավագույն գրավոր աշխատանքը Երևանի պետական համալսարանի թիմինն էր, իսկ խաղ-մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակից Անի Ալավերդյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել