Aյսօր «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը և համացանցում այդ նյութի տարաբնույթ մեկնաբանությունները, թե իբր ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է հեռացնել աշխատանքից աշխատակցի, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊԲՀ-ն:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն:
Հորդորում ենք, չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից: Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Իսկ ֆեյսբուքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «Որևէ մեկին, առավել ևս՝ բուժաշխատողի վիրավորելը իմ բարեկրթությունից դուրս է:
Առաջարկում եմ չխեղաթյուրել իրականությունը…»: