Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
.
Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 15-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 74.2-րդ կմ հատվածում (Ապարան քաղաքի վարչական տարածք)` Սպիտակ քաղաքից դեպի Աշտարակ քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
.
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net