Որպես կանոն, դատական կարգով, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականցնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են համաձայնության գալ այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները: Ամուսիների միջև համաձայնության բացակայութայն դեպքում դատարանը պարտավոր է`
1. Որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները,
2. Որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտը բռնագանձվի,
3. ամուսինների պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը,
4. ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամունու պահանջով որոշել այդ միջոցների չափը:
Ի դեպ, եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ:
Աղբյուրը`Իրավաբան.net