Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ օտարերկրյա քաղաքացիների դիմումները ՀՀ տարածքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին:
Կացության կարգավիճակ ստանալու կամ դրա ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են`
ա) դիմում
բ) հարցաթերթիկ
գ) 2 լուսանկար` 4,5 x 3,5 սմ չափսի.
դ) անձնագիր.
ե) անհրաժեշտության դեպքում` աշխատանքային կամ այլ պայմանագրի պատճենը.
զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Կացության կարգավիճակի փաստաթղթերի տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման դիմաց գանձվում են հետևյալ վճարները`
ա)
կացության ժամանակավոր կարգավիճակի համար-200 ԱՄՆ դոլար
բ)
կացության սովորական կարգավիճակի համար` տարեկան 150 ԱՄՆ դոլար
–
գ)
կացության հատուկ կարգավիճակի համար` 1000 ԱՄՆ դոլար
–
դ)
կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակների ժամկետների երկարաձգման համար` 200 ԱՄՆ դոլար
–
Հայաստանի Հանրապետության տարածքում նշված վճարները կարող են գանձվել նաև Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխանակման կուրսից:
Նշված վճարների գանձումից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի հանրապետության աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքների անդամները.
բ) Հայաստանի Հանրապետության մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տվող անձինք.
գ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.
դ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում ուսանելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացիները:
Աղբյուրը` Իրավաբան.net