Արթուր Սարգսյանը հրաժարվել է բժշկական օգնությունից

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է հետևյալը։

Ա. Սարգսյանը, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։ Հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։

Սպառելով Ա.Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմիցհրավիրվել է շտապբուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելուն կատառումով։

Ա. Սարգսյանը սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել