Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ԵՆԹԱԿԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ

Գործատուն աշխատողի նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված կարգապահական տույժեր:
Իսկ ո՞ր դեպքերում և ի՞նչ ժամկետներում կարող են կիրառվել կարգապահական տույժերը:
Կարգապահական պատասխանատվության` կարգապահական տույժի, կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը: Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
ՙԿարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները:
«Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է վեց ամիս: Եթե խախտումը հայտնաբերվում է աուդիտի, ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան մեկ տարի»- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել