«Մեղադրական եզրակացություն կազմելը հանդիսանում է քրեական գործի նախաքննության ավարտական փուլը, որից առաջ նախաքննությունն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է կատարել որոշակի գործողություններ, այն է՝ քրեական դատավարության մասնակիցներին ծանոթացնել քրեական գործի նյութերին: Այսինքն այս պահից նշված մասնակիցների համար վերանում է նախաքննության գաղտնիության սահմանափակումը և վերջիններս իրավունք ունեն ամբողջ ծավալով ծանոթանալու քրեական գործի նյութերին, քրեական գործում պահվող իրեղեն ապացույցներին, դրանցից պատճեներ հանել և դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկատվություն» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Մեղադրական եզրակացությանը ծանոթանալու իրավունք ունեն մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչը: Ընդ որում տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրայլին և պաշտպանին՝ անկախ նման միջնորդությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net