Ավտոկայարանները, ավտոկայանները և երթակարգավարական կետերը, փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան, պետք է ունենան ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման, չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղևորության կազմակերպման անհրաժեշտ արտաքին և ներքին կահավորում: Կահավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով: Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի կետեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահման սենյակներ, պետք է ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձևակերպումը, հաշվառումը, նաև կորցված կամ մոռացված իրերի հաշվառումը, պահպանումը և հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները, հաշվառման և հանձնման ընթացակարգը սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:
Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաև երթակարգավարական կետերի աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը, փոխադրողին, ինչպես նաև ավտովարորդին երթուղու ճանապարհային պայմանների մասին պարբերաբար տեղեկացումը:
Աղբյուրը` Իրավաբան.net