Նախարարի կնոջ անունը չկա նոտարների թեկնածուների որակավորման ստուգման դիմորդների ցանկում

ՀՀ արդարադատության նախարարությունը քիչ առաջ հրապարակել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման դիմորդների ցանկը: Ինչպես երևում է ցուցակից, Հրայր Թովմասյանի կնոջ` Լամարա Խուդավերդյանի անուն ազգանունը բացակայում է ցուցակից:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ավելի վաղ Արդարադատության նախարարությունից հերքել էին մամուլում տարածված նյութի բովանդակությունը` համաձայն որի նախարարի կինը ցանկանում է նոտար դառնալ և մասնակցելու է նոտարի որակավորման ստուգմանը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել