Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիի գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիի հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։ Հայտնում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։
Աղբյուրը` Իրավաբան.net