Թվինինգ ծրագիր` Հայաստանի արդարադատության նախարարության համար

Հայաստան-ԵՄ համագործակցությունը իր բոլոր ուղղություններով մտել է մեր սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանք, ինչը բնական է մի երկրի համար, որը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել է, որ եվրոպական ուղղությունն ու եվրոպական համագործակցությունը մեզ համար այլընտրանք չունի: Այս մասին այսօր ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` Թվինինգ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ:

.

Այսօրվանից երկու տարի ժամկետով Թվինինգ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի արդարադատության համակարգում:

.

Թվինինգը համագործակցության գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ- պետության պետական հաստատության անձանց իրականացնել այլ երկրների պետական կառավարման ոլորտի զարգացում / բարելավում: Այն նպատակ ունի բարելավել կամ արդիականացնել շահառու երկրի որևէ հաստատություն վերապատրաստումների, վերակազմակերպման և օրենսդրությունը ԵՄ չափանիշներին մոտեցնելու միջոցով:

.

Նախարարի խոսքով` եթե ցանկանում ենք ԵՄ-ն ինտեգրվել, մեր ապրանքներ ԵՄ-ում վաճառել, ավելի մեծ ներդրումներ ստանալ Եվրոմիությունից, ապա արդարադատության ոլորում պետք է իրականացնել այդ ինտեգրումը:

.

«ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» խորագրով Թվինինգ ծրագրի ֆիանսավորման համար Եվրամիությունը հատկացրել է շուրջ 1 մլն եվրո:

.
Ծրագիրն իրականացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունը` որպես շահառու կողմ, և Գերմանիայի Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը` որպես լիազորված մարմին, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Արդարադատութան ֆեդերալ նախարարության կողմից: Ծրագրին, որպես կրտսեր գործընկեր, մասնակից է նաև Լատվիայի Արդարադատության նախարարությունը:

.

«Մենք սատարում ենք Հայաստանի Արդարադատության նախարարությանը Թարգամանությունների կենտրոնի ուժերով համապատասխան կառույցներ ստեղծել արդարադատության ոլորտում բարեփոխումներին աջակցելու համար: Այն, որ Հայաստանում որոշ անելիք կա, կասկածի ենթակա չէ: Մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, կոռուպցիան այն բառերն են, որոնք Եվրոմիությունը, որպես կանոն, քննադատության համատեքստում է օգտագործում: Միևնույն ժամանակ մեզ հայտնի է, որ առաջընթաց կա այդ ճանապարհին»,- ուղերձի ժամանակ հայտնեց Գերմանիայի արդարադատության դաշնային նախարարության աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիտ- Վելբրոքը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել