Սահմանադրական դատարանը քննության է առել ՄԻՊ-ի դիմումը (լրացված)

Այսօր Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

.

Նշված օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ»:

.

Նիստին ներկա էին դատարանի բոլոր անդամները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նիստի սկզբում պարզաբանեց, որ դատարանը քննարկելու է նշված օրենքի 17-րդ հոդվածի սահմանադրականությունը, քանի որ հոդվածը այլ մասեր չունի, միայն մեկ մասից է բաղկացած:

.
Նախագահը նաև հայտնեց, որ գործի վերաբերյալ ներկայացվել է Ազգային ժողովի 27 էջանոց բացատրությունը:

.
Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանն էր, ով հայտնեց, որ դատարանը դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին` համապատասխան իրավակիրառ պրակտիկայի պարզաբանման համար և ստացվել է պատասխան:

.
Զեկուցողն առաջարկեց հեռանալ խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու: Առաջարկը ընդունվեց միաձայն:

.

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը: ՍԴ գտավ, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

.

Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել