Փոփոխություններ մինչև 16 տարեկան երեխաների անձնագրավորման գործընթացում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչև 16 տարեկան երեխաների անձնագրավորման գործընթացում կատարված մեկ այլ կարևոր փոփոխության վերաբերյալ (ուժի մեջ է մտնելու մի քանի օրից).

Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա:
Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։
Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր): Վարչարարությունը պարզեցնելու համար կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ, օրինակ, լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որը կբովանդակի ծնողի կողմից երեխայի անձնագիր ստանալու կամարտահայտությունը և ում է լիազորում նշված գործությունը կատարելու դիմումը ներկայացնելու համար:
_____________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հիշեցնենք, որ բիոմետրիկ անձնագիր ստանալու գործընթացում նման ընթացակարգ նախատեսված էր 2012թ. հունիսի 1-ից, օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել