«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տոնական համերգային ծրագրով եզրափակվել է Ամանորի միջոցառումների շարքը:
Սառցե քաղաքի բեմում ելույթ են ունեցել հայկական էստրադայի հայտնի ու սիրված կատարողներ:
Միջոցառման մասնակիցները, շնորհակալություն հայտնելով նախատոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հետաքրքիր և բազմաժանր միջոցառումների համար, նշել են, որ այս տարի հատկապես տոն օրերին, չնայած եղանակային պայմաններին, Երևանում առանձնահատուկ աշխուժություն է տիրել:
Երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ: