Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող տեղեկությունների հավաքագրումից հետո փոսալցումն իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են սեփական միջոցներով վերացնել փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: