Այսօր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 (Յուրացնելը կամ վատնելը) եւ 190 (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) հոդվածների հատկանիշներով:
Վարդան Օսկանյանն այսօր ևս օգտվել է իր սահմանադրական իրավունքից և ցուցմունք չի տվել: Նրա նկատմամբ խափանման միջոոց չի ընտրվել, չի սահմանափակվել տեղաշարժվելու ազատությունը: