ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագրով ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի Թովմասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով` Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար:
Նախագահը վերոնշյալ հրամանագիրը ստորագրել է` ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից: