Դիլիջանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «Իրիզինա» ընկերության հետ՝ 2017թ. ընթացքում համայնքի փողոցների լուսավորության ցանցի սպասարկման ծառայությունների համար։ Գործարքի արժեքը կազմել է 17,6 միլիոն դրամ։
Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծառայությունը ներառում է քաղաքում 2 շատրվանային համակարգի շահագործում, 1881 հատ լուսավորության սյան սպասարկում, փչացած սարքավորումների, մալուխների փոխում և նորոգում, ծռված հենասյուների ուղղում, լամպերի փոխում։
Իրավաբան․net