Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երևանի ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջելու հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
Պետությունը Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
Աղբյուրը` Իրավաբան.net