Մեկնարկել է աշնանային զորակոչը

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Աշնանային զորակոչն իրականացվելու է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

.
Այս առումով հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են զորակոչվելու հայկական բանակ:

.
Օրենքի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-իվ մինչև 27 տարեկան ՀՀ քաղաքացիները: Պարտադիր զինվորական ծառայության զրակոչվելու ենթկա չեն այն անձինք,որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն կամ դատաքննություն կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման `ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրելը են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

.
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրի մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`

.
1. Միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը:

.

2. ՀՀ սահմանների պաշտպանության,զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայր, մայր, եղբայր, քույր ունեցող զորակոչիկները:

.

3. Ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

.

4. Երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:

.

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել