77-ամյա հարավաֆրիկացի բժիշկը կներակայանա Աբու Դաբիի դատարան մարդասպանության մեղադրանքով: Արևմուտքի դիտորդները ասում են, որ այս դեպքը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում արդարադատության համակարգի շուրջ:
Ուռուցքաբան և արյան բժիշկ Սիրիլ Կարաբուսը, ով աշխատել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներում, ձերբակալվել է օգոստոս ամսին: Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունները մեղադրում են նրան տաս տարի առաջ երեքամյա աղջկան արյան փոխներարկում կատարելու համար, որը հանդիսացել էր աղջկա մահվան պատճառ:
Բժիշկը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները և պնդում է, որ մեղադրանքի մասին առաջին անգամ տեղեկացել է միայն, երբ իրեն ձերբակալել են Դուբայի օդանավակայանում դեպի Հարավային Աֆրիկա թռիչքից առաջ:
Հղում անելով Աբու Բադիի ազգային թերթին, Global Legal Post-ը հայտնում է, որ բժիշկի փաստաբան Խալֆան Ալ Քաաբին ամբողջական չէ համարում դատախազության կողմից ներկայացված փաստաթղթերը: Միջազգային իրավունքի ոլորտի մասնագետները և մարդու իրավունքերի պաշտպանները մտահոգված են Միացյալ Արաբական Էմիրությունների և այդ տարածաշրջանում արդարադատության համակարգի թափանցիկության վերաբերյալ:
Նշենք նաև, որ անցած ամսվա սկզբին Դուբայում կոռուպցիայի դեմ պայքարող ԱՄՆ-ի գործարարը բանտարկվել է և գտնվում է Դուբայի պետական բանտային համակարգից դուրս գտնվող գաղտնի վայրում: Գործարարի փաստաբանը, տեղեկացրել է, որ ՄԱԷ-ի իշխանությունները հրաժարվել են տեղեկություններ հայտնել իր վստահորդի առողջության և գտնվելու վայրի մասին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net