Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`
1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.
2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:
Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք կարող են կնքվել բանավոր:
Աղբյուրը` Իրավաբան.net