Նյու Յորքի իշխանությունները դատական գործ են հարուցել ԱՄՆ-ի ամենամեծ բանկերից մեկի նկատմամբ` ավանդատուներին խաբելու համար, որոնք կորցրել են ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար` երկրում տիրող բնակարանային աղմուկի ժամանակ:
Նյու Յորքի Գլխավոր դատախազը դատապարտում է Մանհեթանի «JP Morgan Chase» բանկային կազմակերպությունը այն բանի համար, որ իր կողմից 2008 թվականին ձեռք բերված Նյու Յորքի «Bear Stearns» ներդրումային բանկը վաճառել է հիփոթեքային վարկերի փաստաթղթերը:
Հղում անելով «The Guardian» ամսագրին, Global Legal Post-ը հայտնել է, որ քաղաքացիական հայցը ներկայացված է Նյու Յորքի Գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանի կողմից, ով վիճարկում է «Bear Stearns» և «EMC Mortgage»-ի կողմից ներդնողների 2005-2007 թվականներին հիփոթեքային արժեթղթերի վաճառքի գործարքը, քանի որ նշված կազմակերպությունները խաբել են ներդրողներին: Կազմակերպությունը խեղաթյուրել է արժեթղթերում վարկերի որակը և անտեսել մեծաքանակ թերությունների փաստը: