Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
Քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր: Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով: Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները:
Աղբյուրը` Իրավաբան.net