Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է իր գործունեության, նոր ծառայությունների, սակագների, փոստային կապի բնագավառում նվաճումների վերաբերյալ:
Փոստային կապի օպերատորը պարտավոր է փոստային կապի ծառայություններից օգտվողի պահանջով տրամադրել տեղեկություններ փոստային նամակագրական թղթակցությունների առաքման հսկիչ ժամկետների մասին:
Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի ծառայությունից օգտվողին պատճառած վնասները փոստային կապի օպերատորը հատուցում է հետևյալ չափերով.
ա) գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից.
բ) ներդրվածքի հայտարարագրով առաքման ժամանակ գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասը կորցնելու կամ փչացնելու (վնասելու) դեպքում` ուղարկողի կողմից նշված ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) մասի գնահատված արժեքի չափով.
գ) առանց հայտարարագրի առաքվող գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մասի արժեքի չափով, որը որոշվում է ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) զանգվածի և առաքվող ներդրվածքի զանգվածի համամասնությամբ, առանց փոստային առաքանու փաթեթավորման զանգվածի.
դ) դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու (չիրականացնելու) դեպքում` փոխադրության գումարի և սակագնային վճարի գումարի չափով.
ե) գրանցվող փոստային այլ առաքանու կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի կրկնապատիկի չափով, իսկ ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի չափով.
զ) փոստային առաքանու առաքման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի օպերատորները վճարում են փոստային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք` չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար` օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով:
Միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով:
Աղբյուրը` Իրավաբան.net